1. Զարմացրու նրան աշխատավայրում
Նրա սիրած ուտելիքը տար կամ պարզապես թարմ սուրճ: Նա կգնահատի դա և սիրված կզգա՝ իմանալով, որ մտածում ես իր մասին:
2. Շնորհակալություն հայտնիր նրան
Նա, հավանաբար, շատ բան է անում քեզ ու ձեր ընտանիքի համար, և նրա համար կարևոր է, որ նկատես դա: Ամեն օր նրան «շնորհակալություն» ասելու առիթ գտիր:
3. Սեթևեթիր նրա հետ
Դա կպահպանի ռոմանտիկան: Հաղորդագրություններ ուղարկիր, միայն ձեզ համար հասկանալի բառեր գտիր, որոնք կարող եք գործածել երեխաների և կողմնակի անձանց ներկայությամբ, բայց որոնց նշանակությունը միայն դուք կհասկանաք:
4. Ուսումնասիրիր նրա սիրո լեզուն
Հասկացիր, թե ինչպես է քո տղամարդն իրեն սիրված զգում, ինչ է դրա համար պետք, իսկ հետո համապատասխան քայլեր ձեռնարկիր:
5. Ընկերացիր նրա ընկերների հետ
Եթե նույնիսկ ամեն ինչ հարթ չլինի, նա կգնահատի քո ձգտումը՝ մտերմանալ այն մարդկանց հետ, որոնք կարևոր են նրա համար:
6. Հետաքրքրություն ցուցաբերիր նրա հետաքրքրությունների հանդեպ
Փորձիր վայելել այն, ինչ նա է վայելում, և նա կգնահատի դա: Մտածիր այն մասին, որ դա միասին եք անում: Դա մերձեցնում է:
7. Հագիր այն, ինչ նրան դուր է գալիս
Հավանաբար գիտես, թե որ զգեստդ է նրան ամենաշատը դուր գալիս: Հավանաբար նկատել ես, թե երբ է նա առավել կրքոտ քեզ նայում: Նրան ավելի հաճախ շփացրու:
8. Նրան վերաբերվիր՝ ինչպես հարաբերությունների սկզբում
Հիշիր, թե ինչպես էիր ձգտում նրան հաճույք պատճառել, լավ տեսք ունենալ, ինչպես էիր նրան ցույց տալիս քո զգացմունքները:
9. Մի փոխվիր
Նա քեզ այդպիսին է սիրում, քեզ այդպիսին է ընտրել, ուրեմն պարզապես մնա այդպիսին: