Քայլի Ջեները ճանաչվել է Ինստագրամի ամենահարուստ աստղը 2018 թվականի տվյալներով։ Ինչպես նշում է Daily Mail-ը, Keeping Up With the Kardashians իրապատում շոուի 20-ամյա աստղն իր օգտահաշվում յուրաքանչյուր գովազդային հրապարակման համար ստանում է 1 մլն դոլար:

 

2017–ին ամենաբարձր վարձատրվող աստղը համարված Սելենա Գոմեսը ստանում է 800.000 դոլար:

 

Հատկանշական է, որ Քայլին գովազդային հրապարակման համար ավելի թանկ է վարձատրվում, քան ավագ քույրը՝ Քիմ Քարդաշյանը, որը յուրաքանչյուր հրապարակման համար ստանում է 720.000 դոլար: Նախորդ տարի Քարդաշյանն այս ցանկում ոչ թե երրորդ, այլ երկրորդ տեղում էր, սակայն 1 տարվա ընթացքում Ջեները միանգամից գերազանցել է թե՛ նրա, թե՛ Սելենայի գրանցած ցուցանիշները։

 

Ցանկի 4-րդ տեղում ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն է, 5-րդում` երգչուհի Բեյոնսեն: Նրանց հաջորդում են Դուեյն Ջոնսոնը, Ջասթին Բիբերը, Նեյմարը, Լիոնել Մեսին ու Քենդալ Ջեները:

 

Նշենք, որ Քայլին ներառվել էր նաև Forbes հանդեսի՝ այս տարվա ամենաբարձր վարձատրվող աստղերի ցանկի առաջին եռյակում