Եթե օրվա ընթացքում էներգիայի պակաս եք զգում, պարտադիր չէ հույս դնել էներգետիկ ըմպելիքների վրա։ Դրանց փոխարեն կարող եք բնական հյութեր օգտագործել և խուսափել այն կողմնակի ազդեցությունից, որ էներգետիկ ըմպելիքներն ունենում են առողջության վրա։ Fithacker.ru-ն գրում է, որ այս բնական հյութերը կօգնեն օրգանիզմը հագեցնել անհրաժեշտ սննդարար նյութերով և էներգիա կհաղորդեն։
Արքայախնձորի հյութ։ Բրոմելայնն ակտիվ միացություն է, որը հայտնի է հակաբորբոքային հատկություններով։ Արքայախնձորը մեծ քանակով բրոմելայն է պարունակում։
Հարկավոր է
- կես արքայախնձոր
- 1 թուրինջ
- կես կիտրոն
- մի փոքր թարմ իմբիր։
Կոկոսի հյութ։ Կոկոսի և կաղամբի հյութը էներգիա ստանալու լավագույն տարբերակներից է։ Երկու բաղադրիչներն էլ մեծ քանակով սննդարար նյութեր են պարունակում։ Ըմպելիքը հարկավոր է օգտագործել առավոտյան ժամերին։ Հյութը պատրաստելու համար հյութաքամիչ օգտագործեք։
Հարկավոր է
- կաղամբի 6-8 տերև
- 2 խնձոր
- 120 գրամ կոկոսի ջուր
- մի փոքր իմբիր։
Բազուկի և իմբիր հյութ։ Բազուկը մեծ քանակով սննդարար նյութեր է պարունակում, այդ թվում՝ վիտամիններ ու հանքանյութեր։ Այն նաև մեծ քանակով կալորիաներ է պարունակում, ինչի հաշվին օրգանիզմն ապահովում է անհրաժեշտ էներգիայով։
Հարկավոր է
- 1 փոքր բազուկ
- 1 կանաչ խնձոր
- 1 վարունգ
- կես կիտրոն
- մի փոքր իմբիր։
Կանաչ էներգետիկ հյութ։ Սա սուպեր օգտակար հյութ է, որը կօգնի վերականգնել ուժերը։
Հարկավոր է
- նեխուրի 8 ճյուղ
- 1 մեծ վարունգ
- կաղամբի 6 տերև
- մի քանի ճյուղ մաղադանոս
- կես կիտրոն
- մի փոքր իմբիր։