ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում բնակվող դիզայներ Քրիս Քեմփբելը կոշիկներ է ստեղծում, որոնք հայտնվում են բոլորի, մանավանդ՝ քաղցրակերների ուշադրության կենտրոնում:
Ինչպես նշում է AdMe.ru-ն, Քեմփբելը յոթ տարի զբաղվել է սպորտային կոշիկների դիզայնով, մինչև նրա մոտ մի հետաքրքիր գաղափար է ծագել. պատրաստել այնպիսի կոշիկ, որն իր սիրելի աղանդերի՝ պաղպաղակի, փքաբլիթների ու տորթերի պես ախորժելի տեսք կունենա:
Քեմփբելը խոստովանել է, որ առաջին մոդելները ստեղծելու ժամանակ ինքը մի քանի օրում 20 քփաբլիթ է կերել հետազոտման նպատակով: Այդ պահից մի քանի տարի է անցել, և դիզայների արտառոց գաղափարը վերածվել է հաջողակ բիզնեսի՝ Shoe Bakery անվանումով:
Կոշիկի յուրաքանչյուր զույգ պատրաստվում է ձեռքով, իսկ վերջերս մի զույգ վաճառվել է 15 մլն դոլարով: