Ռիսկի գործոններն են՝

  • Տարիքը:
  • Արտառոց շոգին դիմակայելու ունակությունը մեծապես պայմանավորված է կենտրոնական նյարդային համակարգի վիճակով։ Այն շատ փոքր հասակում դեռևս լիարժեք զարգացած չէ, իսկ 65 տարեկանից հետո առավել խոցելի է։ Տվյալ դեպքում թույլ է մարմնի խոնավությունը պահպանելու ունակությունը:
  • Ֆիզիկական ակտիվությունը՝ զինվորական մարզումներ կամ սպորտ։
  • Կլիմայական կտրուկ փոփոխությունը՝ տաք հոսանքների ներթափանցումը կամ դեպի տաք երկրներ ճամփորդելը: Փոփոխությանը հարմարվելու համար անհրաժեշտ է մի քանի օր հանգիստ ռեժիմ պահպանել:
  • Օդորակիչների բացակայությունը:
  • Քրոնիկ հիվանդությունները։
  • Դեղորայքի մշտական ընդունումը:

Առավել ուշադիր եղեք եթե օգտագործում եք ՝
Անոթասեղմիչներ, հիպոտենզիվներ (բ բլոկերներ, միզամուղներ), հակադեպրեսանտներ, հոգեմետ և ուշադրության կենտրոնացումը խթանող դեղեր։
Այս առթիվ լրացուցիչ խորհրդակցեք բուժող բժշկի հետ։

 

Եթե դուք նշված ռիսկի խմբում եք, համոզվեք, որ անհրաժեշտության դեպքում ձեզ արագ օգնություն կցուցաբերեն: