Երբ մարդը քրտնում է, նրա մաշկի վրա բնակվող բակտերիաները սկսում են մշակել քրտինքում պարունակվող որոշ միացություններ:
Քրտինքի տհաճ հոտը պայմանավորված է հենց այս մշակման արդյունքով: Սովորական հոտազերծիչները կա՛մ ոչնչացնում են մաշկի վրայի բոլոր բակտերիաները, կա՛մ պարզապես տհաճ հոտը քողարկում են:
University of York-ի գիտնականները վերծանել են սպիտակուցի կառուցվածքը, որը բակտերիաների կողմից օգտագործվում է քրտինքում պարունակվող միացությունները կլանելու համար:
Սպիտակուցի կառուցվածքին ծանոթ լինելով՝ ավելի հեշտ է գտնել նյութը, որը կարող է այն մեկուսացնել եւ ազատել տհաճ հոտից: Գիտնականների խոսքով՝ այս հայտնագործությունը կարող է օգնել միանգամայն նոր տեսակի հոտազերծիչ ստեղծելուն:
Հետազոտության մասին հաղոդում է eLife ամսագիրը: