Զգացմունքները կլանել են ձեզ և դուք չեք կարող հանգստանալ, ուրեմն փորձեք անել շնչառական վարժություն, որը կվերադարձնի ինքնատիրապետումը յուրաքանչյուր իրավիճակում:

Բոլորս գիտենք, որ արտաքին հանգամանքները կարող են ճնշել մեզ: Հաճախ առաջինը, ինըչ մենք մոռանում ենք անել սթրեսային իրավիճակներում՝ շնչելն է: Երբ խուճապը կլանում է մեր գիտակցությունը, մենք սկսում ենք շնչել չափազանց արագ, չափազանց դանդաղ կամ ընդհատումներով:

Առաջինը, ինչ պետք է անել սթրեսային իրավիճակներում՝ վերադարձնել վերահսկողությունը շնչառության հանդեպ՝ խորը շունչ և խորը արտաշունչ: Դա կարող է օգնել անցկացնել գրգռվածությունը կամ հոգնածությունը:

Ուրեմն, շնչառությունը առաջինն է, ինչ պետք է վերցնել վերահսկողության տակ:

Ամենահասարակ շնչառական վարժությունն ուղեղի հանգստացման համար, անկախ սթրեսի տեսակից, կարելի է անել հեշտությամբ և շատ արագ: Առավելագույն արդյունքի համար խորհուրդ է տրվում նստել խաչված ոտքերով, սակայն դա պարտադիր չէ:

600x580

- Մատով թեթևակիորեն փակեք աջ քթանցքը և շունչ քաշեք ձախով:

- Պահեք շունչը որքան հնարավոր է երկար:

- Մատով փակեք ձախ քթանցքը, արտաշնչեք աջով:

- Դանդաղորեն շունչ քաշեք աջ քթանցքով: Պահեք շունչը, այնուհետև արտաշնչեք ձախից:

- Այս հասարակ շնչառական վարժությունները պետք է կրկնել առնվազն 4-5 անգամ:

Երբեք մի շտապեք: Մի շտապեցրեք ձեզ ոչ շնչելու, ոչ էլ արտաշնչելու ժամանակ: Դուք հաճելիորեն կզարմանաք արդյունքից․ միանգամից կկարգավորեք ձեր շնչառությունը և արագ կհանգստանաք: Սա շատ լավ տարբերակ է օրգանիզմը թթվածնով ապահովելու և թոքերը մաքրելու համար:

Ի դեպ, շնչառական վարժությունները յոգայի ամենակարևոր մասն են, նրանք դիրքերից էլ կարևոր են: Եթե դուք կարողանաք վերահսկել ձեր շնչռությունը, ուրեմն կարող եք վերահսկել ձեր կյանքը: