Ավելորդ քաշից ազատվելու և գեղեցիկ ու սլացիկ կազմվածք ձեռք բերելու մասին շատերն են երազում, սակայն ոչ բոլոր դիետաներն ու վարժություններն են լինում արդյունավետ: Բացի այդ, հաճախ խիստ դիետաները վնասակար են լինում առողջության համար՝ առաջացնելով բազմաթիվ կողմնակի բարդություններ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի եռօրյա դիետա, որը ոչ միայն արդյունավետ է, այլև չի վնասում առողջությանը և չի առաջացնում որևէ բարդություն: Սակայն հարկ է հիշել, որ այս դիետայի ընթացքում անհրաժեշտ է խմել հնարավորինս շատ ջուր (օրական 6-8 բաժակ)
Սննդակարգը.
1-ին օրը.
· Նախաճաշին՝ մի բաժակ սուրճ կամ թեյ (առանց շաքարավազի), 2 ճաշի գդալ մուրաբա կամ գետնանուշի խյուս, մի կտոր հաց:
· Լանչին՝ ½ թուրինջ:
· Ճաշին՝ 100 գրամ հավի միս, մի բաժակ խաշած լոբի, մի կտոր հացիկ (хлебец), մի բաժակ խաշած ճակնդեղ:
· Հետճաշիկին՝ կես տուփ թունա ձուկ (յուղի մեջ), մի կտոր հաց և ամսաբողկ (редиска):
· Ընթրիքին՝ 1 հատ խնձոր:
2-րդ օրը.
· Նախաճաշին՝ 1 հատ հավկիթ, մի կտոր հաց, մի բաժակ թեյ (առանց շաքարավազի):
· Լանչին՝ 1 հատ բանան:
· Ճաշին՝ մի բաժակ խաշած բրոկոլի, 2 հատ նրբերշիկ, կես բաժակ գազար և 1 հատ հացիկ:
· Հետճաշիկին՝ 200 գրամ անյուղ կաթնաշոռ, սամիթ, 5 հատ կրեկեր, 4 հատ ամսաբողկ:
· Ընթրիքին՝ մի բաժակ թեյ (առանց շաքարավազի), 2 հատ սալորաչիր:
3-րդ օրը.
· Նախաճաշին՝ մի բաժակ թեյ (առանց շաքարավազի), մի կտոր հաց, 5 հատ կրեկեր:
· Լանչին՝ 1 հատ խնձոր:
· Ճաշին՝ կես տուփ թունա ձուկ, մի բաժակ խաշած ճակնդեղ, խաշած գազար և 1 հատ հացիկ:
· Հետճաշիկին՝ 1 հատ խաշած հավկիթ, 1 հատ վարունգ, 4 հատ ամսաբողկ:
· Ընթրիքին՝ ½ փոքրիկ սեխ: