Գոյություն ունի մթերքների «սև ցուցակ», որոնք շատ վնասակար են կանանց:

Տապակած մթերքներ

Ձեթով տապակած մթերքները բավականին վնասակար են յուրաքանչյուր մարդու օրգանիզմի համար: Այդպիսի մթերքները թույլ չեն տալիս մարսողական օրգաններին գործել, հրահրում են ցելյուլիտի կայծակնային աճ, մաշկային ցան:

Ինչո՞վ կարելի է փոխարինել տապակած մթերքները: Ամեն ինչ պարզ է՝ գրիլով: Եթե հնարավորություն չկա մարել տապակած սննդի հանդեպ կիրքը, ապա գրիլի սարքն այն է, ինչ պետք է: Այն հնարավորություն ունի կարմրացնելու մթերքներն առանց ձեթ ավելացնելու: Բացի այդ այդ սարքով մթերքները պատրաստվում են շատ արագ և բարձր ջերմաստիճանով, ինչը թույլ է տալիս պահպանել օգտակար հատկությունները:

Սպիտակ հաց և մակարոնեղեն

Սրանք մարմնի գեղեցկության թշնամիներն են: Մասնագետները պնդում են, որ սերը սպիտակ հացի և մակարոնեղենի նկատմամբ բերում է սիրտ-անոթային համակարգի խնդիրների: Այս մթերքներն ունեն բարձր գլիկեմիկ ինդեքս, որը կանանց մոտ առանց այդ էլ բարձր է: Այս մթերքները կարելի է փոխարինել դիետիկ հացիկներով, թեփով մթերքներով կամ սև հացով:

600x580

Մարգարին

Մարգարինը մեջ պարունակում է շատ բուսական յուղեր, որոնք հեռու են առաջին դասին պատկանելուց և ունեն բացասական հատկություն՝  իջեցնում են «լավ» խոլեստերինը և բարձրացնում «վատը»: Մարգարինը ավելի լավ է փոխարինել սերուցքային կարագով, բայց ամեն ինչ՝ չափի մեջ:

Սպիտակ բրինձ

Շատերը սխալմամբ համարում են, որ բրինձը օգտակար շիլա է, որը պարունակում է մի շարք օգտակար հատկություններ: Սակայն պետք է հիշել, որ բրինձը միջինն է կարտոֆիլի և մակարոնեղենի միջև, այսինքն, մաքուր ածխաջուր է, որի մեջ չկա օգտակար վիտամին, բայց առկա է զգալի քանակությամբ օսլա:

Սպիտակ բրինձը կարելի է փոխարինել շագանակագույնով, որի մեջ շատ է վիտամին В-ն, սնուցող թելիկները, բջջանյութը և հանքային նյութերը:

600x580

Շաքարավազ

Արժե՞ արդյոք հիշեցնել, որ շաքարավազը վերացնում է կանանց իմունային համակարգը, ամբողջությամբ խաթարում փոխանակման ընթացակարգերը և ոչ մի լավ բանի չեն բերում: Դրանից հրաժարվելը հեշտ է՝ բավական է մեկ շաբաթ դիմանալ առանց այդ քայքայիչ մթերքի և դրա հանդեպ կիրքն ինքն իրեն կհանգի: Իսկ կյանքն ավելի լավ է քաղցրացնել բնական մեղրով: