Գիտնականների միջազգային խումբը ուսումնասիրություն է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ սոխը օգնում է բարելավել հիշողությունը և ուղեղի աշխատանքն` ամբողջութամբ:
Մասնագետները նշում են, որ այդպիսի ազդեցությունը պայմանավորված է ծծմբի վրա հիմնված ակտիվ քիմիական միացություններով: Արդյունքում, սոխը մաքրում եւ երիտասարդացնում է ուղեղի բջիջները:
Դրանով սոխի օգտակար հատկությունները չեն ավարտվում: Այն դրականորեն ազդում է ոչ միայն ուղեղի վրա, այլեւ անձի դիմադրողականության, պաշտպանելով այն տարբեր վիրուսներից, ինչպես նաեւ նյարդային բջիջներից հեռացնում է թունավոր նյութերը:
