Պատրաստման եղանակը
-
Խոզի բուդը պատառաքաղով ծակծկել, տեղ-տեղ դանակով անցք անել և մեջը խրել սխտորը, գազարը (շրջանաձև կտրատած) և հատիկ պղպեղը. 4-5 ժամ թողնել աղաջրում։
-
Այնուհետև դուրս բերել։ Համեմել մանանեխով, աղով ու համեմունքներով, տեղափոխել կաղապարի մեջ, կողքերը դափնու տերևներ շարել, ապա ծածկել փայլաթիթեղով։
-
Կաղապարի մեջ ջուր լցնել և 220° С ջեռոցում եփել 4 ժամ։ Վերջում հեռացնել փայլաթիթեղը և թողնել՝ կարմրի։