«Սանիթեք»-ն ՝ աղբահանության ոչ պատշաճ իրականացման մասին


Views 1444

 «Սանիթեք»-ն ՝ աղբահանության ոչ պատշաճ իրականացման մասին


«Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է, որ վերջին օրերին տեխնիկական խափանումներ են գրանցվել աղբահանության աշխատանքների կազմակերպման գործընթացում, ինչի պատճառով Երևան քաղաքում աղբահանությունը պատշաճ չի իրականացվել։ Ընկերությունը հայցում է քաղաքացիների և քաղաքի հյուրերի  ներողամտությունը պատճառված անհարմարության համար։

«Այս պահին զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում հակաճգնաժամային պլանի մշակման, ինչպես նաև աղբահանության աշխատանքները բնականոն հունի բերելու ուղղությամբ։ Ընկերության աշխատակիցները փորձում են հնարավորինս արագ շտկել ստեղծված իրավիճակը»,- ասվում է «Սանիթեք»-ի հայտարարության մեջ:

 

Ընկերությունը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում կհրավիրի մամուլի ասուլիս ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանումներ ներկայացնելու և լրագրողների հարցերին պատասխանելու համար։