ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահվան կապակցությամբ  իր ցավակցությունն է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարար  Զոհրաբ Մնացականյանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ արտաքին գործերի նախարարը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը. 

«Խորապես ցավ եմ ապրում՝ լսելով Քոֆի Անանի մահվան լուրը: Նա մեծ ժառանգություն է թողել ՄԱԿ-ում բազմակողմանի, ակտիվ և պատասխանատու աշխատանքի ընթացքում: Անգնահատելի է նրա ներդրումը ցեղասպանությունների կանխարգելման գործում  ՄԱԿ-ի դերակատարումն ոամրապնդելու հարցում»,- գրել է Զոհրաբ Մնացականյանը: